«Անձերի շնորհիվ 90-ականների սկզբին մենք դարձել ենք հաղթող ժողովուրդ, երկիր և նոր էջ էինք բացել մեր պատմության մեջ, քանի որ դարեր շարոնակ այդպիսի հաղթանակ չէինք ունեցել»,-Գավառում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Շարունակելով միտքը՝ նա նշեց, որ մեկ անձի պատճառով 2020 թվականին հայ ժողովուրդն ունեցել է պարտություն և խաչ քաշել 90-ականների ձեռքբերումների վրա:
«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ պետք է փակել այս ամոթալի էջը, բայց դրա համար նախ պետք է հեռացնել այն դեմքին, որը 5 հազար զոհի, 11 հազար վիրավորների և բռնագաղթվածների պատճառ է դարձել:
Դիտեք նաև՝