▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ ամսից կբացահայտեմ մի բան, որը գուցե վախեցնի իմ լսարանի մեծամասնությանը. Նարեկ Մակարյան

Life.panorama.am-ը գրում է. Դեռեւս հունվար ամսվա սկզբին Նարեկ Մակարյանն ու Ժաննա Բուտուլյանը խոստացել էին փետրվարին անակնկալ մատուցել հանդիսատեսին, բայց սպասվող անակնկալը կարծես թե ուշանում է: Կայքը փորձեց հետաքրքրվել, թե ո՞ւր է խոստացված անակնկալը.

«Իհարկե, հիշում ենք, որ ես եւ Ժաննան խոստացել էինք փետրվար ամսին ներկայացնել մեր գաղտնի ծրագիրը, սակայն այն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: Մեր խոստումը ուժի մեջ է, թող եղանակները մի փոքր տաքանան եւ անպայման կիրականացնենք խոստացած անակնկալը»,- նշեց Նարեկ Մակարյանը՝ կրկին չբացահայտելով, թե ինչի մասին է խոսքը:

Մեզ հետ զրույցում Նարեկը եւս մեկ անակնկալի մասին ակնարկեց.

«Հավանաբար մեկ ամսից կբացահայտեմ եւս մեկ գաղտնիք. այն, ինչ ես շատ էի ուզում ունենալ, արդեն ունեմ, որի մասին էլ կպատմեմ իմ երկրպագուներին: Մեկ ամսից կբացահայտեմ մի բան, որը գուցե վախեցնի իմ լսարանի մեծամասնությանը, քանի որ այն կապված է մեծ ռիսկի հետ, այնպես որ մարդիկ ինձնից հետաքրքիր նորությունների թող սպասեն»:

Ամբողջական հոդվածը`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее