Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Դինքի սպաանության գործին։ Հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Փայլանն ու իր կուսակցությունը առաջարկել են Դինքի գործի բացահայտմանն ու նման դեպքերի կանխարգելմանն ուղղված խորհրդարանական հետաքննություն անցկացնել, սակայն ԺԴԿ-ի առաջարկը չի ընդունվել օրակարգ։ Ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2007թ․ հունվարի 19-ին իր աշխատավայրի շենքի դիմաց սպանված պոլսահայ մտավորական, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին իր ելույթի ավարտին Փայլանը հայերենով ասել է․ «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ»։ Սակայն մեջլիսի արձանագրություններում Փայլանի խոսքերի փոխարեն միայն «X» նշանն է դրվել։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում հնչած արաբերեն և քրդերեն արտահայտությունները ևս արձանագրություններում նշվել էին «X» նշանով։
Մեջլիսում Գարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


