▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեհրիբանի նշանակումով Ալիևի ազդեցությունը կթուլանա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երկրի փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումը ըստ երևույթին չունի քաղաքական ենթատեքստ կամ հիմնավորում և թերևս պայմանավորված է նախագահ Ալիևի վրա Մեհրիբան Ալիևայի ունեցած ազդեցության մեծացման հետ: Այդ բարձր պաշտոնի ստանձնումը խոսում է Մեհրիբան Ալիևայի իշխանական նկրտումների ու փառասիրության մասին, քան կարող է ենթադրել իշխանական կլանի ամրապնդման քաղաքական հիմնավորումներ: Փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումը թերևս կհանգեցնի Ալիևի ու նրա թիմի առաջատար ներկայացուցիչների միջև անհամաձայնությունների, քանի որ վերջիններս ունեին նաև իրենց իշխանական նկրտումները: Այդ ամենի արդյունքում առաջիկայում կարելի է սպասել նախագահ Ալիևի քաղաքական ազդեցության ու դիրքերի թուլացման առաջին հերթին նախագահական թիմի ներսում: Իսկ Ալիևի որոշումներում կգերակշռեն իռացիոնալիզմը, անհավասարակշռությունը:

Կարեն Վերանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее