ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ երկրների գործընկերների ուշադրությունը հրավիրել է նոր տեխնոլոգիաների թանկարժեքության վրա, որոնք ծրագրում են յուրացնել թվայնացման շրջանակում:
«Հարգարժան գործընկերներ, ես ցանկանում եմ, որ վարչապետները, պատվիրակությունները հողին մի փոքր ավելի մոտ լինեն, վերադառնան, կանգնեն իրատեսական գետնի վրա: Այն, ինչ հիմա քննարկվում է, ես նկատի ունեմ ինտերնետային թեմաները՝ ե՛ւ 5-րդ սերնդի կապը, ե՛ւ ենթակառուցվածքները, որոնց մասին խոսում էին գործընկերները, այս ամենը շատ թանկարժեք տեխնոլոգիաներ են: Փող կուտակեք»,- ասել է ՌԴ վարչապետը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանում.փոխանցում է tengrinews.kz-ը:


