Երեք սերնդի ներկայացուցիչ մեկ հարկի տակ: Հայրենական Մեծ պատերազմում, Արցախյան հերոսամարտում և Ապրլյան քառօրյա պատերազմում հերոսաբար կռված հայորդիներին մեծարել են Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակի ներկայացուցիչները: Հերոսներ Վարազդատ Շաբոյանը, Արա Հայրիկյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը պատմել են մարտի դաշտում իրենց հերոսությունների մասին, հիշել են նաև պատերազմում զոհված ընկերներին: Պատերազմի վետերաններն հպարտացել են` Ապրիլյան քառօրյայում կրտսեր սերունդն ապացուցեց, որ հայրենասիրական ոգին պապերից փոխանցվել է թոռներին: Հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում նրանք պատրաստ են զենք վերցնել ու պայքարել:
ՑԱՅԳ-ի տեսանյութը


