ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկմանը ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվել է, որ եթե ստորագրենք համաձայնագիրը՝ ի՞նչ պարտավորություններ ենք ստանձնում Մեծամորի ատոմակայանի մասով:
«Շատ հստակ պետք է լինեն այն քայլերը, որոնք լինելու են նրա ճակատագրի հետ կապված։ Ֆոկուսիմայի ատոմակայանի վթարից հետո ԵՄ-ում փակվում են ատոմակայաններ»,- պատասխանեց ԵՄ դեսպանը։
Կարեն Նազարյանն ի պատասխան նշեց. «Անհիմն լուրեր եղան, դրանք արհեստականորեն էին շրջանառվում, թե փակվելու է: Ճանապարհային քարտեզի քննարկում է եղել, այլ ոչ թե փակում։ ԵՄ-ն պարտավորվել է միջուկային էներգետիկայի բնագավառում հաշվի առնել ՀՀ առանձնահատկությունները»։


