▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ պատասխանատվությամբ ու անհամաբերությամբ սպասում եմ մայիսի 21-ին. Գրիգոր Կյոկչյան

 

Life.panorama.am-ը գրում է. «Նոր ալիք-2015» մրցույթում մասնակցությունից հետո Գրիգոր Կյոկչյանը, կարծես թե համեմատաբար պասիվ է աշխատում: Կայքը հետաքրքրվել է, թե ինչո՞վ է երգիչն այս շրջանում զբաղված ու պարզել, որ նրա աշխատանքային պասիվությունը թվացյալ է, քանի որ շուտով կիրականանան այս ընթացքում մշակած ծրագրերը.

««Նոր ալիքից» հետո ավելի շատ ստեղծագործում էի թե ինձ, թե գործընկերներիս համար: Այս առումով բավականին մեծ պաշար ունեմ, նոր երգեր կան, որոնք սպասում են իրենց պրեմիերաներին: Այս պահին պատրաստ է նաեւ համերգային կադրերից կազմված «Աֆրո» երգի տեսահոլովակը, որը «Նոր ալիքում» իմ մրցութային երգն էր, պարզապես վերջին շրջանում մեր երկրում տիրող լարված իրավիճակում հարմար չեմ գտնում դեռեւս այն ներկայացնել, հուսամ շուտով հանգիստ խղճով կկարողանամ հանձնել այն հանդիսատեսի դատին»,- պատմեց նա:

Ի դեպ՝ «Նոր ալիք» մրցույթը Գրիգոր Կյոկչյանին մի նոր հնարավորություն է տվել.

««Նոր ալիք»  մրցույթի կազմակերպիչները ինձ բավականին շատ էին համակրել ու մրցույթի ավարտից հետո նրանց կողմից ստացա եւս մեկ առաջարկ՝ մասնակցելու սեպտեմբեր ամսին Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային մրցույթին, որը կազմակերպել է Ֆիլիպ Կիրկորովի պրոդյուսերական խումբը եւ այս տարի առաջին անգամ պետք է անցկացվի: Այս պահին ես փորձում եմ մանրամասներին ծանոթանալ, հասկանալ, թե որքանով է ինձ պետք մասնակցել այդ մրցույթին, որից հետո նոր նրանց կտամ իմ պատասխանը»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее