▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեծ հաշվով այդ նույն գործառույթի շրջանակներում են աշխատում նախ Փաշինյանի որոշ պրոպագանդիստներ, օրինակ Պետրոս Ղազարյանը կամ Դանիել Իոաննիսյանը»

Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վլադիմիր Սոլովյովը Հայաստանի «Սորոսկան» կառավարությունը տապալելու կոչեր է անում 2018 թվականից։

Այդ ընթացքում Նիկոլ Փաշիյանը հասցրել է 100-ից ավել «կառուցողական» հանդիպումներ ու հեռախոսազրույցներ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, խոստովանել է, որ 2018-2021թթ․-ի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի ֆորպոստի վարչապետի կարգավիճակում, այդ կարգավիճակում իրականացրել է Ռուսաստանի կողմից պլանավորված Արցախի հանձնումը Ադրբեջանին (որպես Թուրքիային ռուս-ուկրաինական պատերազմին չմիջամտելու գին), իր ամենաթույլ կետում (2020-ի նոյեմբերի 9-ը) Պուտինի կողմից հրապարակայնորեն անվանվել է խիզախ քաղաքական գործիչ և ռուսների հրամանով ՀՀ-ը գլխավոր շտաբի պետի կողմից թաքցվել է ՊՆ-ը բունկերում, իսկ 2021թ-ին ռուսների աջակցությամբ «վերընտրվել է»։ Մինչ այսօր ի հեճուկս բազմաթիվ դատարկ հայտարարությունների երբեք չի խախտել ռուսների կարմիր գծերը, իսկ երբ Պուտինը հրամայել է՝ շտապել է Մոսկվա պարադների մասնակցելու։ Շարունակում է պահել Հայաստանը ռուսական բոլոր տնտեսական և ռազմական միությունների անդամ, չնայած վերջիններիս կողմից բացահայտ թշնամական հայտարարությունների։

Վլադիմիր Սոլովյովը Կրեմլի պրոպագանդիստ է, բայց դա չի նշանակում, որ նա հայտարարում է Կրեմլի մտքերը կամ ծրագրերը։ Նրա գործառույթը այլ է և նա աշխատում է այդ գործառույթի շրջանակներում։

Մեծ հաշվով այդ նույն գործառույթի շրջանակներում են աշխատում նախ Նիկոլ Փաշինյանի որոշ պրոպագանդիստներ, օրինակ Պետրոս Ղազարյանը կամ Դանիել Իոաննիսյանը։

Ռուսաստանը իսկապես հիբրիդային պատերազմ է վարում հայ ժողովրդի դեմ և դրա համար օգտագործում է մի քանի իրար հակընդեմ ուժերի։ Այդ ուժերից ամենաուժեղն ու վտանգավորը ՀՀ-ը գործող կառավարությունն ու դրա վարչապետն են, ովքեր 100%-ով վերահսկվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, ինչպես որ 2023թ-ի հունիսի անձամբ խոստովանել է պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее