▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ Բրիտանիան հրաժարվեց Սիրիան ռմբակոծել առանց հավելյալ ապացույցների

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել Է, որ Լոնդոնին ավելի շատ ապացույցներ են անհրաժեշտ Սիրիայում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ, որպեսզի նա միանա այդ երկրին հարվածներ հասցնելուն:

Այդ մասին,  ապրիլի 11-ին հայտնել Է Times թերթը:

Մեյը հրաժարվել Է «արագ հատուցմանը» մասնակցելուց, քանի դեռ Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները պատրաստվում են այցելել Դամասկոսի արվարձան, որտեղ, ինչպես պնդում են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, ապրիլի 6-ին կառավարական զորքերը քլոր պարունակող ռումբ են պայթեցրել:

Նաեւ տեղեկատվություն Է հայտնվել նյարդակաթվածահարական գազի կիրառման մասին: Ապրիլի 11-ին Պենտագոնի պաշտոնատարները հայտնել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին: Նշվում Է, որ մարտական պատրաստության են բերված դիրքերում գտնվող նավերը, ինքնաթիռները եւ թեւավոր հրթիռները: «Նախագահ Թրամփից հրամանն սպասվում Է ամեն րոպե»,- ասել Է Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչության ներկայացուցիչը:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее