▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը». Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախության օր առանց անկախության սուբյեկտի

«Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը», «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» խոսքերից մինչև Արցախի անկախության օրն Արցախ չգնալը (Ալիևն է արգելել) մեկ քայլ է։ Սեպտեմբերի 2-ն ընդամենն օրացույցով է տոն, այլ ոչ թե իրական։ Մեզանից խլվեց և՛ մայիսյան եռատոնը, և՛ սեպտեմբերի 2-ը։ Մնացել է սեպտեմբերի 21-ը, բայց խիստ մշուշոտ հեռանկարով։

44-օրյա պատերազմի արդյունքում մենք ոչ միայն հազարավոր զոհեր ունեցանք, տարածքներ կորցրեցինք, այլ նաև կորցրեցինք Արցախի պետականությունը։

Միջազգայնորեն չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող պետականությունը։ Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը։

Ահա թե ինչ է ստացվում պոպուլիզմի, ամբոխավարության, տգիտության, անբարոյականության արդյունքում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее