26-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Ազատ Ստեփանյանն Արցախից կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ապրիլի 4-ին։ Մայրը հուզմունքը չի թաքցնում. այսօր վերջապես հաջողվել է տեսնել որդուն.
«Շատ ուրախ եմ, որ տեսա իրեն: Թեկուզ բազմաթիվ վնասվածքներով, բայց իր ոգին, մարտական տրամադրվածությունը, հենց հիմա էլ, ասում է՝ շուտ արեք ամեն ինչ, ես գնում եմ, իմ զորքն ինձ է սպասում»,-պատմեց Ժաննա Խուդոյանը:
a1plus.am-ի տեսանյութը