1in.am-ի տեսանյութում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկանի մայրը նշում է. «Ես մեծ ակնկալիքներ ունեմ այս ընտրությունից, որովհետև այն տարբերվում է բոլոր ընտրություններից»:Ռոզա Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել որդու մասին հարցին` ասելով. «Որդուս մասին ինձ ոչ մի հարց մի տվեք: Ես իմ որդու մասին ոչինչ չեմ ասելու, հարցրեք հանրությանը»:


