▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մայր Աթոռը ոչ Ռադիոն է, որ դուռը կոտրեք մտնեք, ոչ էլ հրապարակը՝ որ խորոված անեք, լափեք»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը չունի հանրային լայն աջակցություն՝ Մայր Աթոռի և ընդհանրապես եկեղեցու դեմ արշավի համար։ Նա մնացել է միայնակ այդ հարցում, նրա միակ հույսը.
Ա. ֆեյքերն են, որոնք փորձում են սոց հարթակներում տպավորություն ստեղծել, թե իբր դա հանրային պահանջ է։ Մտնում ես այդ ֆեյսբուքձան էջերը՝ դատարկ, ոչինչ չկա, մեկ նկար՝ (դա էլ իրենի չէ) այն էլ եկեղեցում արված, ցույց տալու համար, որ իբր հավատացյալ է։
Բ. Կառավարության անդամներ (ոչ բոլորն իհարկե, քանի որ տարբեր վարչություններից բողոքում են, որ վախենում են Աստծո և եկեղեցու դեմ դուրս գալ), քպ-ականներ՝ փողի համար և նաև վախից, փաշինյանի համար «կյանք տվող», ԱԺ մի քանի աթեիստ և անհայրենիք պատգամավորներ։
Գ. Աղանդավորներ ու անհայրենիք, անսուրբ զոմբիներ։
Սրանք իհարկե կվախենան գալ Մայր Աթոռի «վրա», բայց նաև կարող են փաշինյանի առաջնորդությամբ և վախ ազդեցությունից ելնելով՝ գալ։ Սակայն ինչպես պատմությունն է ցույց տվել՝ նրանք այնտեղ կգտնեն «լաց և ատամների կրճտոց»։ Ձեզ համար Մայր Աթոռը ոչ Հանրային Ռադիոն է, որ դուռը կոտրեք մտնեք, ոչ էլ Հանրապետության Հրապարակը՝ որ խորոված անեք, լափեք։ Դա Աստծո տունն է, դա մեր տունն է։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее