▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր աթոռը նյութական օժանդակություն կցուցաբերի նահատակված հայորդիների ընտանիքներին

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ  Մայր Աթոռը հանդես է եկել մի քանի նախաձեռնություններով.

«Առաջինը մեր ռեսուրսների համախմբումն էր: Հոգևորականների մեծ մասը մեկնեց Արցախ և ծառայությունը շարունակեց տարբեր զորամասերում ու առաջնագծում՝ լինելով մեր զինվորների կողքին: Առաջիկա օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի Արցախ: Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը: Մայր Աթոռը ստեղծել է նաև Արցախի զորակցության հիմնադրամ և նյութական օժանդակություն է ցուցաբերվելու ինչպես նահատակված հայորդիների, այնպես էլ վիրավորների ընտանիքներին: Երեկ կեսօրին հանդես եկանք կոչով և մեկ օրում կարողացանք հանգանակել 350.000 դոլար: Որոշակի միջոցներ ուղղվելու են ավերված բնակավայրերի վերականգնմանը»,-նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее