▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 31-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի

 

 

 

 

 

 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ:

Նա ասաց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։

Related image

«Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, ամբողջությամբ գտնվում են արդեն ատոմակայանում։ Մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի և հունիսի 1-ից արդեն սկսի վերակառուցումը», — նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ատոմակայանի աշխատանքի դադարեցումը չի ազդի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее