
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը: Այսօր՝ մարտի 6-ին, «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում վերջին շրջանում Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր-Ղևոնդյանը տնօրեն ընտրվեց միաձայն՝ 19 կողմ ձայնով:
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ իմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։


