Aysor.am-ը գրում է. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում տեղակայված խավիարի գործարանում նախատեսվում է ստանալ տարեկան 15-20 տոննա սև խավիար, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Այդ նախագիծը ոչ միայն հաջողություն է ունենալու, այլև բոլոր նախադրյալները կան տարեկան մինչև 15-20 տոննա միայն սև խավիար արտադրելու», - ասաց Ա. Հարությունյանը:
Նա ընդգծեց` տնտեսական հանգամանքներով պայմանավորված՝ գործարանի աշխարհագրությունը մեծացել է: Վերջնական արտադրանքը ստացվելու է Մատաղիսում, սակայն արտադրական գործընթացին մասնակցելու են նաև ՀՀ Մասիսի շրջանից:
«Խավիարն արդեն փորձաքննություն է անցել համաշխարհային առաջատար խավիար արտադրող ընկերության կողմից: Դրա ղեկավարը եղել է Արցախում և ցանկություն հայտնել ոչ միայն մասնակցել արտադրանքի իրացմանն, այլև՝ ներդրումներ անել», - ասաց Արայիկ Հարությունյանն` ավելացնելով.
Ամբողջական հոդվածը` այստեղ


