▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մասիվցինե՛ր, այսուհետ ձեզ կարող են ծեծել ու մնալ անպատիժ»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վսյո, ծեծը դարձավ այսուհետ եվրոմեթոդ, բնակչի հետ հարաբերվելու լեզու։
Ձեզ, մասիվցինե՛ր, այսուհետ կարող են ծեծել դալաններում ու թաղապետարանում և մնալ անպատիժ։
Օրինաչափություն է»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արձանագրենք, որ Երևանի 9% քվե ստացած ՔՊ-ն ու անձամբ Ավինյան Տիգրանը «գերի» են Հանրապետություն կուսակցության ճիրաններում, իսկ քաղաքն ու քաղաքացիները ժամանակավոր «գերության» վերջիններիս մոտ։
Երևանի կառավարումը ձախողած ու թանկացումների հեղինակները՝ ՔՊ-ն ու Հանրապետությունը այսուհետ «առևտուր» անելուց բացի, կանցնեն իրար հանդեպ շանտաժի լեզվով շփվելուն։
ՔՊ-ն անզորությունից ու աթոռները կորցնելու վախից՝ տեղի տվեց ու հնազանդ «հարսի» պես երդվեց՝ աչք փակել բոլոր անօրինությունների վրա։
Ավինյան Տիգրանը՝ որպես փոքրամասնության «քաղաքապետ», այլևս վերջացած է։
Քաղաքի կառավարումը թևակոխեց մի նոր «խոր» ճգնաժամ, որի քաղաքական կյանքի օրերը հաշված են։
Ավինյանի որոշումը՝ ընդունում ենք ի՛ գիտություն…
ՔՊ-ին հանրապետության ճիրաններից, իսկ Երևանը սրանցից ազատելու համար ջանք ու եռանդ չենք խնայելու։
Արտահերթ ընտրություններին չկա՛ ուրիշ տարբերակ»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբեմնի «թավշյա, ոչ բռնի» «հեղափոխություն» իրականացնող խմբակն այսօր արդարացնում է յուրայինների կատարած բռնությունները, միայն թե չկորցնի աթոռը, միայն թե շարունակի բյուջեի մսխումները, միայն թե հասցնի առավելագույնը քամել մեր երկրից ու մայրաքաղաքից»:

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, այսօրվա Հայաստանում պաշտոնատար անձը կարող է ուղիղ եթերում բռնություն գործադրել, մարդ ծեծել և չպատժվել, ավելին` իր վերադասին մեկ ներողություն ասելով պրծնի։
Ես ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ Տիգրան Ավինյանը կուլ գնաց իր ենթակա Տիգրան Տեր-Մարգարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը` Արամ Սարգսյանին։
Հ. Գ. Պարոնայք իրավապահներ, մի հարց տամ ձեզ,
եթե մենք, որպես Երևան քաղաքի բարձրագույն մարմին, քաղաքային պառլամենտի ներկայացուցիչներ, մեր գործառույթների իրականացման շրջանակներում վարչական շրջանի ղեկավարների, վարչության ու բաժնի պետերի թերություններն ու բացթողումները բացահայտելու, բարձրաձայնելու, հրապարակայնացնելու փոխարեն բռնություն կիրառենք, ծեծենք մեղավորին ու ներողություն խնդրենք երևանցիներից` բռնության ենթարկված և ծեծված անձի հանդեպ քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ։ Իմանանք էլի։
Թե բա` ասա извини»։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ օրեր առաջ թաղապետարանում խմբով ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն որպես իր արդարացում, ասել է. «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, և կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Ցավում եմ տեղի ունեցածի համար և ձեզանից, պարոն քաղաքապետ և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»:
Ուշագրավ է, որ Տիգրան Տեր-Մարգարյանը իր վատ արարքի համար ներողություն չի խնդրել Արթուր Չախոյանիից, նրան է մեղավոր համարել սադրանքի մեջ։ Տիգրան Տեր-Մարգարյանը հանրությունից ու Տիգրան Ավինյանից, ներողություն խնդրելուց առաջ պետք է հրաժարական տված լիներ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее