Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում` զրույց  էներգախնայողության մասին,  ինչը  ժամանակակից աշխարհում վաղուց կիրառելի երևույթ է , իսկ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ջանքերով այն միայն վերջերս է սկսել օգտագործվել և կարելի է ասել որոշակի արդյունքներ կան հատկապես հանրային շենքերում:
Այսօր զրուցում ենք հենց էներգախնայողության արդյունքների մասին:
Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման ձևաչափն այս շաբաթ փոքր-ինչ փոխվել է` մենք հյուրընկալել ենք ոչ թե  մեկ, այլ մի քանի հյուրերի, ովքեր օգտվել են էներգախնայողության ծրագրից և  պատմում են այս ծրագրի հայաստանյան արդյունքերի մասին:
Իսկ հաղորդման մասնակիցներից մեկն, օրինակ` Մասիսի բժշկական կենտրոնի տնտեսագետ Կարինե Մաթևոսյանը հպարտությամբ նշում է, որ ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տվել նախորդ ցրտաշունչ ձմռանը հիվանդանոցի տարածքը լիարժեքորեն տաքացնել և որ ամենակարևորն է նախորդ տարվա համեմատ մոտ 20 միլիոն դրամ խնայել:
      

