▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշա Մնջոյանը՝ իր և լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի սիրավեպի մասին

 

Երգչուհի Մաշա Մնջոյանը՝ իր և լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի սիրավեպի մասին

Life.panorama.am-ը գրում է. երգչուհի Մաշա Մնջոյանի և լուսանկարիչ, երգիչ Ռոբերտ Քոլոյանի մտերմության մասին շատերը գիտեն, նրանք ոչ միայն երբեմն-երբեմն համագործակցում են միասին, այլեւ լավ ընկերներ են:

Սակայն վերջերս նրանց էլ ավելի հաճախ կարելի է տեսնել տարբեր սրճարաններում, նրանք միասին լուսանկարվում են, կիսվում դրանցով իրենց հետեւորդների հետ, որոնք էլ ուղեկցվում են, այսպես ասած,  սրտիկների տեսքով սմայլիկներով: Շատերի կարծիքով Մաշայի եւ Ռոբերտի ընկերական հարաբերությունները նոր փուլ են անցել, եւ նրանց միջեւ սիրային կապ կա: Իսկ թե որքանո՞վ են այդ կարծիքները համապատասխանում իրականությանը, կայքը ճշտել է Մաշա Մնջոյանից:

«Այդ կարծիքներն ինձ մոտ անգամ ծիծաղ են առաջացնում: Վստահեցնում եմ՝ նման բան չկա: Ռոբերտի հետ մենք պարզապես շատ մտերիմ ենք, իրար շատ վաղուց ենք ճանաչում, իսկ երբ երկուսս էլ սկսեցինք սովորել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, էլ ավելի մտերմացանք: Ինչ վերաբերվում է մեկնաբանություններում տեղ գտած սրտիկային սմայլիկներին, դրանք եւս ոչինչ նշանակել չեն կարող եւ պարզապես խորհրդանշում են մեր լավ ընկերական հարաբերությունները»,- նշեց Մաշան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее