▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշա Արիստակեսյանը՝ նոր մասնագիտության, պարարվեստի և ընտանիքի մասին

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Մաշա Արիստակեսյանի հետ, ով հեռուստադիտողին հայտնի է տարբեր հեռուստասերիալներից եւ «Պարահանդես» նախագծից:

Մաշա, առաջինը կցանկանայի պատմեք, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

Այս տարի ընդունվեցի ԵՊՀ-ի «Մասս Մեդիա»-ի հեռուստաժուռնալիստիկա բաժնի մագիստրատուրան ու կրկին դարձա ուսանող: Միաժամանակ պատրաստվում եմ նոյեմբերի 2-ին կայանլիք «Մենք եւ մոխրոտը» պրեմիերային, որտեղ մարմնավորում եմ մոխրոտին:

Հետաքրքիր է ինչո՞ւ եք որոշել այդ մասնագիտությունն ունենալ: Չե՞ք ցանկանում դերասանական արվեստում շատ խորանալ:

Չեմ կարծում, որ մեկը մյուսին խանգարում է:

Դուք էլ շատերի նման թատրոնից եք եկել հեռուստատեսություն, միաժամանակ, հետաքրքիր է՝ չնայած նրան, որ հեռուստատեսությունն է դերասանին հայտնիություն ու ճանաչում տալիս, Ձեզ համար եւս թատրոնը առաջնային տեղո՞ւմ է գտնվում:

Դա շատ հարաբերական հարց է, բայց այս պահին ինձ համար ավելի հոգեհարազատ է թատրոնը:

Մաշա, «Պարահանդես»  նախագծից հետո հեռուստադիտողը տեսավ Ձեր պարային ունակությունները, տաղանդը, Ձեզ համար եւս այն բացահայտո՞ւմ էր:

Այո, այն էլ ինչպիսի: Գիտեի, որ երաժշտության տակ շարժվել գիտեմ, բայց որ կարող եմ պարել բարդ պարեր, այ դա չգիտեի:

Մաշա, հետաքրքիր է՝ մեկ տանիքի տակ երկու դերասանները ինչպե՞ս են բնակվում, դա օգնո՞ւմ է, թե խանգարում:

Բնականաբար օգնում է, այդպես իրար լավ ենք հասկանում:

Դուք եւ Ձեր ամուսինը հաճա՞խ եք իրար մասնագիտական դիտողություններ կամ հաճոյախոսություններ անում, այդ հարցում օբյեկտի՞վ եք, թե այնուամենայիվ, սերը չի թողնում թերություններ նկատել:


Ինձ համար շատ կարեւոր է ամուսնուս կարծիքը, նա միշտ տեղին եւ դիպուկ դիտողություններ է անում:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее