▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզերից մեկում խորթ հայրը ստիպել է աղջկան գումարի դիմաց անծանոթ անձանց հետ սեռական հարաբերություն ունենալ

Shamshyan.com-ը գրում է. Հանրապետության մարզերից մեկի Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում 21-ամյա աղջկա դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գայանե Դ.-ն դիմել է իր բնակության վայրի Ոստիկանություն և հայտնել, որ խորթ հայրը՝ 39-ամյա Վոլոդյա Ս.-ն, իրեն ստիպել է, որպեսզի գումարների դիմաց իրեն անծանոթ անձանց հետ ինքը սեռական հարաբերություններ ունենա։

Փաստի առթիվ Գայանե Դ.-ի բնակության վայրի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ անծանոթ անձի ինքնությունը պարզելու, նրան և Վոլոդյա Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее