BlogNews.am-ը գրում է. Այս անգամ ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի հյուրը երգիչ Մարտին Մկրտչյանն է, ով պատմել է առաջիկա նախագծերից և ամփոփոլ տարին: BlogNews.am-ն ներկայացնում է հարցազրույցը:
- Մարտին ինչով է սկսվում առավոտդ սուրճով, թեյով թե այլ տարբերակ ես նախընտրում
- Առավոտը սկսվում է որդուս ուրախ ձայնով, իսկ հետո միասին սկսում ենք խաղալ այնուհետև սուրճ և բազում աշխատանքներ :
- Հետևելով ձեր գործունեությանը կարող եմ նշել, որ բավականին բուռն է ևնորությունները հաջորդում են մեկը մյուսին և պրեմիերաների ցանկումառաջատարներից ես:
- Նախ ասեմ, որ սիրում եմ աշխատել, իսկ անընդմեջ նորություններով հանդես գալը իհարկե կարևոր է: Մեք հաճախ ենք ձայնագրում երգեր, երբեք չեմ սիրում դադարներ և չեմ սիրում լռել և այդ է պատճառը, որ մեր թիմի հետ միասին փորձում ենք նորություններով հանդես գալ ճիշտ է երբեմն նորությունը դեռ պաշտոնապես չներկայացրաց հայտնվում է համացանցում, բայց այդ ամենից զատ պարզապես ինքս սիրում եմ տարվա ընթացքում ավարտել բոլոր նախագծերը:
- Ըստ իս անկախ նրանից` երգը ինչպես է հասնում հասցեատիրոջը, կարևորը մեկն է`երգը կամ լսում են կամ ոչ, քանի որ հանդիսականին ստել իհարկե հնարավոր չէ, իսկքո երգերը վստահաբար կարող եմ ասել, որ մեր եթերներում շատ են պատվիրում:
- Շնորհակալ եմ իմ սիրելի հանդիսատեսին, իմ սիրելի երկրպագուներին, եթե նրանք չլինեն անիմաստ է երգել և աշխատել:
- Եթե ամփոփենք տարին Ջան առավոտի շրջանակներից, ի՞նչ հասցրեցիք կատարել ևամենակարևորի մասին մի փոքր մանրամասնեք:
- 2015 եղել է բավականին ակտիվ. արտերկրում հանդես եմ եկել մի շարք համերգներով, մասնակցել եմ մրցանակաբաշղությունների` ԱՄՆ-ում և Գերմանիայում և առժանացել տարվա լավագույն երգչի կոչմանը, չնայած նրան որ Հայաստանում քիչ եմ եղել, սակայն հասցրել եմ նկարահանել տեսահոլովակներ: Հիմա նոր երգ ունեմ, որը փորձում եմ մինչև տարևերջ հասցնել ներկայացնել:
- Մարտին ինչպես ասում են «թու թու թու» սկանդալային կիզակետում քիչ եքհայտնվում: Դա պրոդյուսերական աշխատանքից է, թե սկանդալներ չեն լինում :
- Իհարկե լինում են, պարզապես պրոդյուսերական ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ ամենը և շատ ու շատ խնդիրներ ինձ չեն հասնում և եթե ինչ- որ խնդիր պետք է ամփոփվի այդ հարցերը եզրափակում է պրոդյուսերս` Արմենը, նա ինձ միշտ հեռու է պահում այդպիսի լուրերից և համարում եմ շատ ճիշտ քանի որ կան որոշ հարցեր, որ երգիչը պետք է զերծ մնա նման բաներց: