Armlur.am-ի տեսանյութում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժորա Ֆարյանը, խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի և ազատագրական պայքարում նրա դերակատարության մասին, նշում է, որ ինքը մարտի դաշտում երբևէ չի տեսել Մանվել Գրիգորյանին: «Ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ այնպես, ինչպես Հայաստանի մնացած բնակիչները»:


