Life.panorama.am-ը գրում է. Դավիթ Ամալյանը պատմել է Արցախյան պատերազմի մասին նկարահանված երկու ֆիլմերի մասին, որտեղ ներկայացել է հետաքրքիր կերպարներով.
«Իրականում սրանից գրեթե տասը տարի առաջ շատ փոքրիկ դրվագով նկարահանվել եմ կարճամետրաժ ֆիլմում, բայց այս անգամ իմ մասնակցությամբ տեսարանները մի փոքր ավելի ծավալուն էին, ուստի կարելի է ասել, որ առաջին փորձերս է այդ ոլորտում: Երկու դեպքում էլ առաջարկը ստանալուց հետո` ծանոթանալով սցենարին, բովանդակությանն ու մյուս կողմերին, համաձայնեցի: Առաջին ֆիլմը Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ»-ն էր, երկրորդը` Արամ Շահբազյանի 35 րոպեանոց խաղարկային գեղարվեստական ֆիլմն է` «Լուսին կերած նորածինը», որի սցենարի հեղինակն է Հարություն Հարությունյանը: Երկու ֆիլմերն էլ Արցախյան պատերազմի մասին էին, իրար որոշակի նմանություն ունեին, բայցեւ տարբեր ռեժիսորների, սցենարի ու աշխատակազմի գործելաոճից ելնելով, նաեւ խիստ տարբեր էին: Ինձ համար երկուսն էլ շատ հետաքրքիր էին ու սիրով եմ աշխատել»,- պատմեց Դավիթ Ամալյանը:
Մեր հարցին, թե որպես դերասան ինչպե՞ս է ինքնադրսեւորվել, երգիչն անկեղծացավ.
«Եթե անկեղծ լինեմ, դեռ փոքրուց ինձ շատ հետաքրքրել է ռեժիսորի մասնագիտությունը, բայց չհաջողվեց ընտրել այդ ուղին: Այս ֆիլմերում նկարահանվելու առաջարկն էլ ընդունել եմ, որպեսզի մոտ լինեմ ու շփվեմ այդ մասնագիտության հետ: Ինչ վերաբերվում է որպես դերասան ներկայանալուս, ես հատուկ ոչինչ չեմ արել, պարզապես կատարել եմ ռեժիսորի հրահանգները: Անկեղծ` որպես դերասան հաստատ կատարյալ չեմ ներկայանում, թեեւ ռեժիսորի կողմից նկատողություն չեմ ստացել: Ամեն դեպքում, եթե ռեժիսոր լինեի, այն, ինչ կցանկանայի դերասանի խաղից ստանալ, հաստատ ինձնից չէի ստանա»,- նշեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում