▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ից հայ վարորդները Վրաստան մտնելու համար պետք է վճարեն

Մարտի 1-ից արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները ստիպված կլինեն Վրաստան մտնելուց ապահովագրել մեքենան, եթե նրանք մտադիր են երկրում առնվազն 15 օր մնալ: Խորհրդարանն արդեն հավանություն է տվել համապատասխան օրինագծին, այն պետք է նախագահը ստորագրի, հաղորդում է Sputnik-Գրուզիան:

Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաեւ մեկ տարով:

Ապահովագրությունը պետք է ծածկի ճանապարհային վթարի ընթացքում տուժածներին պատճառված ֆիզիկական և նյութական վնասները: Ապահովագրությունը չի ծածկի ապահովագրված անձի կանխամտածված գործողությունները վտանգավոր նյութերի փոխադրման վնասները, ահաբեկչական հարձակումների, ռազմական գործողությունների եւ ռազմական մանյովրների վնասները, ինչպես նաեւ մրցույթների, զորավարժությունների կամ փորձարկումների ժամանակ առաջացած վնասը: Վրացական սահմանին մինչեւ 3,5 տոննա կշռով մարդատար մեքենաները, անկախ շարժիչի ծավալից, Վրաստանում 15 օրվա համար պետք է 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի վճարեն, տարեկան ապահովագրությունը կարժենա 295 լարի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее