
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի,օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ձեռքբերվել, որ Գագիկ Մեսրոպյանն սպանության զոհ է դարձելպարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սպանված զինծառայողը Տավուշի մարզի Տեղ գյուղի բնակիչ է, նա ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:


