Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 14-ին` ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Արշակ Արշակյանը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, միակողմանի ծնողազուրկ:
Ըստ տեղեկությունների, 19-ամյա Արշակի հայրը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի ժամանակ, կրտսեր սերժանտը բնակվում էր մոր եւ եղբոր հետ:


