Երգիչ Մարտ Բաբայանն իր միկրոբոլոգի միջոցով անդրադարձել է այսօր համացանցում հայտնված այն հրապարակմանը, որը վերնագրված էր հետևյալ կերպ. «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին»:
Երգիչը մասնավորապես գրել է.
«Մամուլում սնկի պես աճում են հոդվածներ հետևյալ խորագրով. «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին»:
Չեմ հասկանում, երբ իմ փոխարեն որոշում են, ավելին, անում են նման բարձր հայտարարություններ: Դուք չպետք է որոշեք, թե ով ում է նման: Ես չեմ ցանկանում, որպեսզի խցկվեն իմ անձնական կյանք: Ես հպարտանում եմ Շուշաննայի հետ մեր համատեղ աշխատանքով: Շնորհիվ նրա մասնակցության ու պրոֆեսիոնալ դերասանական խաղի՝ մենք ստեղծել ենք նման հաջող աշխատանք:
Մի քանի ամսում մոտ 2 մլն դիտում ունի «Ты любовь моя» նախագիծը: Ես ուրախ եմ, որ ժողովուրդն անկեղծորեն սիրեց երգն ու հոլովակը: Մենք դա արել ենք սիրով ու արդյունքն ակնհայտ է: Այսքանը!»,- գրել է Մարտը:
Կարդացեք նաև՝ Իմ և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունները շատ ջերմ ու տաք են. Մարտ Բաբայան