Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում , անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հարցազրույցին, գրում է․
Նիկոլ Փաշինյանին ազգակործան պատուհաս անվանելու մտքի հետ համաձայն եղած Էդմոն Մարուքյանը պնդում է, որ
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ»
Հիշեցնեմ 2020 թվականի նոյեմբերի 12-ին Էդմոն Մարուքյանի կատարած այն գրառումը, որի համաձայն
«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։
Էդմոն Մարուքյանը պնդում է, որ իր ունեցած լուրերով՝ քառօրյա պատերազմում հայկական կողմն էր խնդրել հրադադար և համաձայնել հողեր հանձնել:
Հիշեցնեմ, որ ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը փակ դռների հետևում:
Հիշեցնեմ, որ ապրիլյան պատերազմից հետո Լուկաշենկոն առաջարկում էր Սերժ Սարգսյանին գումարի դիմաց վաճառել Արցախը:
Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հոդված էր հրապարակել, որի համաձայն կոնֆլիկտ է եղել Սերժ Սարգսյանի և Ալիևի միջև, որի ընթացքում Ալիևը դժգոհել է նրանից, որ ՀՀ երրորդ նախագահը գրավել է տարածքներ և դրանք չի տալիս:
Կից հոդվածը՝ 2016 թվականի սեպտեմբերի 19
Էդմոն Մարուքյանը նշում է, որ նախկին իշխանությունները ևս չեն ճանաչել Արցախի անկախությունը:
Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը ավարտած անձը, զարմանում է, թե ինչի բանակցային գործընթացի մեջ գտնվող նախկին իշխանությունը ոչ պատերազմական իրավիճակում չի որոշել թքել համանախագահների կողմ և քցել Հայաստանին:
Հիշեցնենք Մարուքյանին, որ Արցախի հնարավոր ճանաչման մասին ՀՀ երրորդ նախագահի խոսքերից մեկ օր անց ապրիլյան պատերազմը դադարեցվեց, իսկ ահա 44-օրյա պատերազմի ընթացքում էշի ականջում քնած ՀՀ գործող իշխանությունը ճանաչման համար ՈՉԻՆՉ չձեռնարկեց:
Էդմոն Մարուքյանը նշում է իր հարցազրույցում, որ էական չէ, թե ով ՊՆ կամ ԱԳ նախարարը, որտեղ են աշխատել, այն դեպքում, երբ օրինակ հարց է հնչում, որ պատերազմից առաջ Փաշինյանը փոխել է մի շարք ռազմական պատասխանատուների, Էդմոնը հռետորական հարց է բարձրացնում, որ դա կարող է արած լինել ոչ անձամբ Փաշինյանը, այլ օրինակ այլ պաշտոնյաներ, որոնց մեջ թվում է նաև ՊՆ նախարարի պաշտոնը: Բա Էդմոն, եթե մեկա, թե ովա ՊՆ նախարարը, բա այդ դեպքում ո՞նց ես պաշտոնների նշանակումը Նիկոլի ջեբից քցում այլոց ջեբը:
Սա թերևս հարցազրույցի մի քանի դրվագներով:
Հ.Գ. Մինչև գրառումը ավարտում էի Մարուքյանը ջնջեց իր գրառումը, որով Փաշինյանին որակել էր որպես կապիտուլյանտ:
Հ.Հ.Գ. Սատանայի փաստաբան ֆիլմը տեսել էի, հիմա էլ ականատես եղա կապիտուլյանտի փաստաբան հեռուստաֆիլմին, պարզապես երկու տարբերությամբ՝
Մարուքյանը Ալ Պաչինո չի դառնա
Նիկոլի ցանկացած փաստաբանի վերջը խայտառակություն է