▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմարիկ գետում հայտնաբերել են 2-ամյա Տիգրանի մարմինը

Տեսանյութը՝ 2 տարեկան Տիգրանի դին հայտնաբերելու վայրից՝ դիտեք մեր տելեգրամյան ալիքում

Այսօր, մայիսի 24-ի առավոտյան, Ներքին գործերի նախարության  փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող փոքրիկ Տիգրանի դին։

Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը ջրասուզակներն ու փրկարարները փոխանցել են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավոք՝ կես ժամ առաջ հանեցին փոքրիկ Տիգրանի մարմինը։
Հրաշքը, որին այդքան սպասում էինք բոլորս, տեղի չունեցավ։
Այսօր առավոտյան, 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերեցին մայիսի 4-ից որոնվող փոքրիկ Տիգրանի դին։
Գժվելու է»։

***

2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր, հայտնում են Քննչական կոմիտեից։                                                                                                         

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

***

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее