▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմարաշենի եկեղեցու մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսությունով, քթի շրջանի կտրած վերք, թոքային հյուսվածքի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գագիկ Ավագյանն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները կպայքարեն Գ. Ավագյանի կյանքի համար, Մասիսի ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 34-ամյա Սարգիս Ավագյանի, հիվանդանոց տեղափոխված Գ. Ավագյանի և 30-ամյա Գևորգ Հակոբյանի ու 31-ամյա Ազատ Ազատյանի միջև, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների, Գ. Հակոբյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Գ. Ավագյանին։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее