Դիտեք նաև՝
Tert.am Life-ը գրում է.
Շանթ հեռուստաընկերության «Փոխնակ մայր» հեռուստասերիալի դերասանուհի Մարինկա Խաչատրյանը երեկ դարձել է 19 տարեկան: Պարզվում է, որ 19-ամյա գեղեցկուհին բավականին լուրջ նվեր է ստացել՝ մեքենայի տեսքով:
Զրուցեցինք Մարինկայի հետ ծննդյան տարեդարձի, նվերների, վերջին շրջանում նրա անվան շուրջ հյուսված սիրո պատմության մասին: Մանրամասները՝ զրույցում:
-Երեկ Ձեր ծննդյան տարեդարձն էր: Ինչպե՞ս նշեցիք:
-Կեսգիշերին նկարահանման էի, որտեղ էլ ստացա առաջին շնորհավորանքներն ու ծաղիկները: Ընկերներս անակնկալ էին պատրաստել՝ փուչիկներով, տորթով ու նվերներով գիշերը եկան մեր տուն: Իսկ առավոտյան կրկին շտապեցի նկարահանման հրապարակ՝ տոնական մթնոլորտում աշխատելու: Տարեդարձս ռեստորանում չեմ նշել: Երեկոն ընտանիքիս ու ընկերներիս հետ եմ անցկացրել: Որոշել եմ տարեդարձս տոնելը թողնել 20 ամյակիս:
Առավել մանրամասն` այստեղ