▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինկա Խաչատրյանը՝ հարսանեկան իրավիճակներում

BlogNews.am-ը գրում է. Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն օրերս հայտնվել է հարսանեկան իրավիճակներում: Նա երգիչ Գևորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի հերոսուհին է։ Փեսացուի դերում հանդես է եկել դերասան Կարեն Ասլանյանը։

Անդրադառնալով հարսի զգեստ հագնելուն՝ երիտասարդ դերասանուհին նշեց. «Ասում են՝ հարսանիքից առաջ չի կարելի հարսի շոր հագնել, սակայն ես դերասանուհի եմ, և եթե գործս դա է պահանջում, ստիպված եմ հագնել։ Ես առաջին անգամ չեմ հարսի կերպարում։ Մի անգամ էլ «Սիրո գերին» հեռուստասերիալում եմ հագել հարսի զգեստ»,- ասաց Մարինկան և նշեց, որ իր հարսանիքին տարբերվող կերպարով կներկայանա և ուրիշ հարս կլինի։)

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее