▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինե Հակոբյանը՝ ջազի և ապագա ծրագրերի մասին

 

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցլ է ջազ երգչուհի Մարինե Հակոբյանի հետ, ով ներկայանում է Marbey բեմական անվամբ:
Մարինե, կխնդրեմ պատմել այն գործունեության մասին, որը այս շրջանում եք ծավալում:
Առաջին հերթին կցանկանայի նշել, որ այն ծրագրերը, որոնցով զբաղվում եմ, ուղղակիորեն համակցված են մեր մշակույթին. իմ արվեստի մեջ ես ներառում եմ թե իմ ցանկությունները ժանրային իմաստով, թե ունկնդրողի նախընտրությունները եւ թե միջազգային մշակույթային տենդեցներին համապատասխան լինելը: Ծրագրերիս մեջ մտնում են մի շարք նախագծեր. առաջինը՝ «Ֆոլկ ջազ»՝ սա այն ծրագիրն է, որը արդեն ունի իր ուրվագծերը եւ կոնկրետ արդյունքը՝ ի դեմս տեսահոլովակի. ես ամեն բան անում եմ այս ուղղությունը զարգացնելու հարցում: Երկրորդը՝ ես իմ ստեղծագործական ուղղության մեջ ընդգրկում է տարբեր ուղղությունների սինթեզված մոտեցում՝ fusion, blues jazz, folk, electro house եւ այլն: Այս ուղղությամբ նախագծերը իրականացվում են համապատասխան ստեղծագործական թիմերի եւ երաժշտական խմբերի համագործակցության միջոցով թե հայկական բեմահարթակներում, եւ թե արտասահմանյան: Այդ ուղղությամբ մեծ քայլ էր վերջերս անգլիական «Ben Poole» խմբի հետ համատեղ ելությը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ հաճախակի համագործակցությունս, «Jam sessions» ջազ փառատոնի շրջանականերում ելույթս պրոֆեսիոնալ կատարողների հետ: Եւ երրորդ ծրագիրս, որը փորձում եմ իրականացնել, բարեգործական, կորպորատիվ ակումբային համերգներս են:
Գիտեմ, որ տարիներ առաջ նախատեսում էիք ավելի շատ գործել դրսում, իսկ հիմաշարունակո՞ւմ եք արդյոք այդ ուղղությամբ մտածել, ի՞նչ եք նախատեսում ապագայում:
Այո, ապագա պլաններիս մեջ ներառվում են տարբեր փառատոնների մասնակցություն, ինչպես նաեւ տարբեր երկրներում անձնական համերգային ելույթների նախաձեռնում: Հուսամ ամեն ինչ իր ժամանակին կկայանա:
Մարինե, երաժշտական այն ոճը, որն ընտրել եք, մեր երկրումգուցե երկրպագուների շատ մեծ բանակ չունի, բայց այդ
 երաժշտությունընախընտրողները միանշանակ ունեն բարձր ճաշակ, որպես այդ երաժշտությաններկայացուցիչ, ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է մերօրյա կոմերցիոն երաժշտության ահռելիհետեւորդներին ավելի ճաշակով երաժշտության սովորեցնել:
Սա շատ դիպուկ եւ կարեւոր հարցադրում է, քանի որ բարձր արվեստից բխող բարձր որակը, ինչպես նշեցիք, ձեւավորում է բարձր ճաշակ: Ցավոք սրտի այս միտումը կապված է ֆինանսական եւ կազմակերպչկան համակարգի հետ, որը անշուշտ, ունի կոմերցիոն ուղղվածություն: Սա մեր մշակույթի համար լուրջ խնդիր է, թե ինչպես գտնել ճիշտ բալանսը, որը միշտ չէ, որ լուծվում է, քանի որ բարձր որակի երաժշտության նախընտրողները քիչ են իրենց թվով: Իհարկե, էլիտար հանդիսատես կերտելու գործընթացը պետք է կայանա պետական քաղաքականության մեխանիզմով, կամ պրոֆեսիոնալ ակումբային միջավայրի օգնությամբ, մեծ ազդեցություն կարող է ունենալ նաեւ միջզգային օրինակները: Պետք է ստեղծել բարձր որակի ուղղորդված ակումբներ, անհրաժեշտ են համապատասխան միջոցառումների կազմակերպում, նման կերպով հնարավոր կլինի մարդկանց բերել դեպի լավ երաժշտության:
Կցանկանայի մի փոքր հետ վերադառնալ. կպատմե՞ք այն ճակատագրական ուղումասին, որը սկսեցիք տարիներ առաջ, ինչպե՞ս ընտրեցիք երգը եւ հատկապես այս ոճը:
Թող պարադոքսալ չթվա, բայց ղարաբաղյան պատերազմի տարիները հիմք հանդիսացան իմ ստեղծագործական ուղու ձեւավորման վրա: Որքան էլ զարմանալի թվա, բայց իմ մեջ դեռ այն ժամանակ հակում ստեղծվեց ժողովրդկան երգի եւ ջազի նկատմամբ: Մանկուց մոտ լինելով որակով երաժշտությանը՝ հետո արդեն նախընտրությունս կանգ առավ ջազի վրա:
Մարինե, ամենաշատը ում եք շնորհակալ այս ճանապարհին:
Գեներին:
Ապագա պլաններ, որոնք են Ձեր ծրագրերը գալիք տարվա համար:
Ապագան մերն է: Հուսով եմ՝ Հայաստանը իր քաղաքական, տնտեսական զարգացմանը զուգահեռ հաշվի կառնի մեր ինտեգրացումը եվրոպական մշակութային տարածք, եւ նույնպես զարգացում կունենա ու որակական նոր փուլ կմտնի: Մենք պետք է բյուրեղացնենք մշակութային որակական մակնիշը, որպես համաշխարհային միջազգային ֆենոմենալոգիայի ենթահամակարգ:
Մարինե, հայկական ջազը, գուցե ոչ շատ մեծ, բայց բավականին ազդեցիկ է, որպեսերգչուհի ի՞նչ եք անում որպեսզի հասնեք այդ բարձր սանդղակին եւ ասենք 20 տարի անցՁեր անունն էլ հնչի այնպես, ինչպես մեր վաստակաշատ կատարողներինը:
Առաջին հերթին  անհրաժեշտ է որպես սկզբունք ունենալ եւ կարեւորել  ջազի ու ոչ միայն, բարձր որակի պահպանումը: Երկորդ հերթին, պետք է մեր հայկական ձեւաչափը համապատասխանեցնել միջազգային առաջատար դպրոցների օրինակներին, եւ երրորդ՝ պետք է ստեղծել եզակի ֆենոմենալ դրսեւորումներ: Ահա այս ուղղությամբ աշխատում եմ եւ ես:
Եթե Ձեզ չճանաչեն որպես երգչուհի, կկարծեն, թե ոճաբան եք կամ գուցե մոդել:Նորձեւությանը սիրո՞ւմ եք հետեւել:
Անշուշտ, սիրում եմ: Գեղեցկությանը չպետք է թույլ տալ, որ լինի թերի, ոչ իմ պարագայում: Ինձ համար «art visage»-ը կարեւոր լուծում է, որին ես շատ ուշադրությամբ եմ հետեւում:
Կցանկանայի իմանալ այն «պահանջները», որոնք ունեք Ձեր տղամարդու վերաբերյալ,պարտադի՞ր է, որ նա սիրի Ձեր երաժշտական ոճը:
Համահունչ մնալով ջազի ավանդույթներին՝ իմ կյանքի ընկերը պետք է լինի համահունչ գեղեցկության կերտման սկզբունքին:
 

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցլ է ջազ երգչուհի Մարինե Հակոբյանի հետ, ով ներկայանում է Marbey բեմական անվամբ:

Մարինե, կխնդրեմ պատմել այն գործունեության մասին, որը այս շրջանում եք ծավալում:

Առաջին հերթին կցանկանայի նշել, որ այն ծրագրերը, որոնցով զբաղվում եմ, ուղղակիորեն համակցված են մեր մշակույթին. իմ արվեստի մեջ ես ներառում եմ թե իմ ցանկությունները ժանրային իմաստով, թե ունկնդրողի նախընտրությունները եւ թե միջազգային մշակույթային տենդեցներին համապատասխան լինելը: Ծրագրերիս մեջ մտնում են մի շարք նախագծեր. առաջինը՝ «Ֆոլկ ջազ»՝ սա այն ծրագիրն է, որը արդեն ունի իր ուրվագծերը եւ կոնկրետ արդյունքը՝ ի դեմս տեսահոլովակի. ես ամեն բան անում եմ այս ուղղությունը զարգացնելու հարցում: Երկրորդը՝ ես իմ ստեղծագործական ուղղության մեջ ընդգրկում է տարբեր ուղղությունների սինթեզված մոտեցում՝ fusion, blues jazz, folk, electro house եւ այլն: Այս ուղղությամբ նախագծերը իրականացվում են համապատասխան ստեղծագործական թիմերի եւ երաժշտական խմբերի համագործակցության միջոցով թե հայկական բեմահարթակներում, եւ թե արտասահմանյան: Այդ ուղղությամբ մեծ քայլ էր վերջերս անգլիական «Ben Poole» խմբի հետ համատեղ ելությը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ հաճախակի համագործակցությունս, «Jam sessions» ջազ փառատոնի շրջանականերում ելույթս պրոֆեսիոնալ կատարողների հետ: Եւ երրորդ ծրագիրս, որը փորձում եմ իրականացնել, բարեգործական, կորպորատիվ ակումբային համերգներս են:

Գիտեմ, որ տարիներ առաջ նախատեսում էիք ավելի շատ գործել դրսում, իսկ հիմաշարունակո՞ւմ եք արդյոք այդ ուղղությամբ մտածել, ի՞նչ եք նախատեսում ապագայում:


Այո, ապագա պլաններիս մեջ ներառվում են տարբեր փառատոնների մասնակցություն, ինչպես նաեւ տարբեր երկրներում անձնական համերգային ելույթների նախաձեռնում: Հուսամ ամեն ինչ իր ժամանակին կկայանա:

Մարինե, երաժշտական այն ոճը, որն ընտրել եք, մեր երկրումգուցե երկրպագուների շատ մեծ բանակ չունի, բայց այդ երաժշտությունը նախընտրողները միանշանակ ունեն բարձր ճաշակ, որպես այդ երաժշտությաններկայացուցիչ, ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է մերօրյա կոմերցիոն երաժշտության ահռելի հետեւորդներին ավելի ճաշակով երաժշտության սովորեցնել:


Սա շատ դիպուկ եւ կարեւոր հարցադրում է, քանի որ բարձր արվեստից բխող բարձր որակը, ինչպես նշեցիք, ձեւավորում է բարձր ճաշակ: Ցավոք սրտի այս միտումը կապված է ֆինանսական եւ կազմակերպչկան համակարգի հետ, որը անշուշտ, ունի կոմերցիոն ուղղվածություն: Սա մեր մշակույթի համար լուրջ խնդիր է, թե ինչպես գտնել ճիշտ բալանսը, որը միշտ չէ, որ լուծվում է, քանի որ բարձր որակի երաժշտության նախընտրողները քիչ են իրենց թվով: Իհարկե, էլիտար հանդիսատես կերտելու գործընթացը պետք է կայանա պետական քաղաքականության մեխանիզմով, կամ պրոֆեսիոնալ ակումբային միջավայրի օգնությամբ, մեծ ազդեցություն կարող է ունենալ նաեւ միջզգային օրինակները: Պետք է ստեղծել բարձր որակի ուղղորդված ակումբներ, անհրաժեշտ են համապատասխան միջոցառումների կազմակերպում, նման կերպով հնարավոր կլինի մարդկանց բերել դեպի լավ երաժշտության:

Կցանկանայի մի փոքր հետ վերադառնալ. կպատմե՞ք այն ճակատագրական ուղումասին, որը սկսեցիք տարիներ առաջ, ինչպե՞ս ընտրեցիք երգը եւ հատկապես այս ոճը:

 
Թող պարադոքսալ չթվա, բայց ղարաբաղյան պատերազմի տարիները հիմք հանդիսացան իմ ստեղծագործական ուղու ձեւավորման վրա: Որքան էլ զարմանալի թվա, բայց իմ մեջ դեռ այն ժամանակ հակում ստեղծվեց ժողովրդկան երգի եւ ջազի նկատմամբ: Մանկուց մոտ լինելով որակով երաժշտությանը՝ հետո արդեն նախընտրությունս կանգ առավ ջազի վրա:

Մարինե, ամենաշատը ում եք շնորհակալ այս ճանապարհին:

Գեներին:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее