Երգահան Մարինա Թագակչյանը ներկայացրել է իր արդեն հայտնի՝ «Զինվորի մայր» ստեղծագործությունը, սակայն այս անգամ ամերիկաբնակ հայտնի երգիչ ու դերասան Ռազմիկ Մանսուրյանի կատարմամբ:
Հիշեցնենք, որ նախկինում տվյալ ստեղծագործությունը կատարում էր երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Պատահական չէ,որ այս հայտնի, տաղանդաշատ Հայը՝ թավշյա բարիտոն, անզուգական դերասան՝ Ռազմիկ Մանսուրյանը ծնվել է ապրիլի 23ին, մեր բաղձալի հեղափոխության օրը...Հայի կարոտը սրտում, նա երկար տարիներ է, ինչ ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ ում, ամեն բեմելիս տուրք տալով և խոնարհվելով հեռվում թողած հայրենի հողին ու ջրին,անդավաճան ծառայեցնում իր արվեստը Հային ու Հայրենիքին, փափագելով, որ մի օր նա իր խորը արմատները նորից կգցի լուսավոր, ավետյաց Երկիր Հայաստանում...
Հպարտ հայ մտավորականը բազմիցս է անդրադառնում զինվորին, արցունքը աչքերում, բայց խորը համոզմամբ, որ այլևս ոչ մի հերոս ծնած հայ մայր արցունք չի թափի, այլ ձեռքերը բռունցք արած կգոչի- «Կեցցե՛մեր հաղթանակը՛ կեցցե՛ ազատագրված Արցախը՛ կեցցենք մենք»:
Հ.Գ. Ես կատարեցի խոստումս,երբեք դատարկ խոսքեր չեմ ասել, որոնք չեն դառնալու գործ, հիմա հոգիս խաղաղվեց՝ չէ որ երգս անկեղծ հայասեր, ապահով ձեռքերում է!
Հ.Գ. Երգը նվիրում ենք ապրիլյան պատերազմում հավերժացած արծիվ-տղերքի հերոս մայրերին!Սա տեսահոլովակ չէ,այլ պարզապես մոնտաժած կադրեր,երգը ներկայացնելու համար! Աստված բոլիրիս առաջնորդ ու պահապան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարինա Թագակչյանը:
Կարդացեք նաև՝ Մարինա Թագակչյանը և Տիգրան Հարությունյանը՝ հայտնիների հետ ունեցած կոնֆլիկտների և ձեռք բերած թշնամիների մասին