Life.panorama.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը, ով վերջին տարիներին շատ հարգելի պատճառով աշխատանքային դադար է հայտարարել՝ հաղորդավարուհին մեծացնում է իր 1.5-ամյա դստերը, բայց պարզվում է, որ Մարինայի հարգելի դադարը երկարաժամկետ է լինելու, քանի որ 2016-ին կծնվի նրա եւ ամուսնու՝կ ինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարի երկրորդ դուստրը: Այս եւ այլ թեմաների շուրջ մեզ հետ խոսել է երգահանը:
-Մարինա, հաճելի լուրով ներկայացաք, 2016-ը Ձեզ համար շատ խորհրդանշական է լինելու, կպատմե՞ք, թե ինչ զգացիք, երբ իմացաք, որ կրկին մայր եք դառնալու, ի՞նչ զգացողություններ ունեցավ նաեւ ամուսինը:
- Այո, այդ նորությունը մեզ համար որքան հաճելի էր, այնքան վախեցնող, մասնավորապես ինձ համար, քնաի որ աղջիկս՝ Եվան, ինչպես նշեցիք, դեռ շատ փոքր է եւ շատ ակտիվ, չարաճճի բալիկ է: Բայց ամուսնուս ոգեւորությունն այնքան մեծ էր, որ այդ վախերը մղվեցին 2-րդ պլան: Ամուսինս ուղղակի պաշտում է դստերը եւ եւս մեկ երեխա ունենալու գայթակղությունը աննակարագրելի էր: Անկեղծ ասած, եթե ընտրության հնարավորություն լիներ, ես կցանկանայի արու զավակ ունենալ, որովհետեւ մանկուց երազել եմ տղաներ ունենալու մասին, բայց, ինչպես ասում են, խանութում չենք, որպեսզի ընտրենք, Եվայիս համար էլ սա ամենամեծ երջանկությունը կլինի, քանի որ շատ է սիրում երեխաների, անգամ փողոցում անծանոթ բալիկների հետեւից մեծ ոգեւորությամբ վազում է եւ կանչում իր անուշ թոթովներով: Մյուս կողմից էլ, քույրիկի համար քույրը հաճախ կյանքի ամենալավ ու հավատարիմ ընկերուհին է, տղան ընկերներով կարող է բավարարվել, իսկ աղջիկը հավատարիմ քույրիկի կարիք միշտ ունի՝ սա իմ փորձից գիտեմ:
-Հիշում եմ, երբ մի անգամ խոսում էինք, ասացիք, որ Եվան շատ ակտիվ է, բայց դա չի նշանակում, որ մեկ բալիկով կսահմանափակվեք, գիտեմ, որ շատ երեխաների մասին էիք երազում, երազանքն անփափո՞խ է մնացել:
- Մեծ ընտանիք ունենալու երազանքս փոփոխության չի ենթարկվել, ընդհակառակը, ամրապնդվել է, դա համամարդկային ամենակարեւոր արժեքն է՝ առաջ Աստված:
-Հետաքրքիր է՝ արդեն որոշել եք, թե ինչ անուն եք ընտրելու երկրորդ դստեր համար, գիտեմ, որ այս անգամ անվան ընտրությունը թողել եք ամուսնուն:
- Անվան ընտրությունն այս անգամ պապայի վրա է, բայց նա էլ այդ խնդրի հետ դեռ կռիվ է տալիս՝ մի օր մի անուն է ասում, հետո համարում է, որ դեռ չծնված դստերը ավելի գեղեցիկ եւ իմաստալից անուն է պետք գտնել, մի խոսքով՝ փնտրտուքի մեջ է:
-Մարինա, մի քանի օր հետո նոր տարի մուտք կգործենք, նախատոնական տրամադրությունը տանը արդեն իշխո՞ւմ է, տոնածառը զարդարե՞լ եք:
- Մեր տանը նախատոնական է ամեն առավոտ, երբ զարթնանում ենք ու լսում մեր երեխայի ձայնը, ուրախ, լիաթոք ծիծաղը,: Ինչ վերաբերում է տոնածառին, դեռ դեկտեմբերի 20-ին ենք այն զարդարել: Ի դեպ ասեմ, որ Եվան մեզ շատ օգնեց, միաժամանակ նաեւ խանգարեց այդ հարցում: Եվայի հետ միասին Ձմեռ պապիկին նամակ գրեցինք, խնդրեցինք, որպեսզի նա նվերներն ընտրի պստլիկ Եվուլիկի ցանկությամբ, ընդ որում ասեմ, որ աղջիկս արդեն մոտավորապես թելադրում է իր ցանկությունները, նա իր փոքրիկ մատիկով ցույց է տալիս այն ամենն, ինչ ցանկանում է եւ տառերը իր թոթովեներով հազիվ արտասանելով՝ ասում է «Էսսս- էսս»:
-Մարինա, կարելի՞ է ենթադրել, որ գալիք տարում աշխատանքային միջավայրում Ձեզ չենք տեսնի:
- Չեմ կարող ասել, որ միանշանակ չեմ աշխատի գալիք տարում, քանի որ ուզում եմ այդ հարցում մի փոքր ակտիվացնել կյանքս, այսինքն՝ վերաակտիվացնեմ երգահանիս գործունեությունը եւ իհարկե, կորպորատիվ միջոցառումներ վարելու աշխատանքս, ինչը անում էի Եվայիս ծնունդից հետո. ես ու Տիգրան Հարությունյանը թե անհատապես, թե միասին միջոցառումներ ենք վարում, այդ թվում նաեւ հարսանյաց հանդեսներ: Ինչ վերաբերում է հեռուստատեսային աշխատանքին, այն դեռեւս մի փոքր էլ կհետաձգվի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում