▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարիաննա» ընկերության գլխավոր տնօրենի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել

shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագարություն չհեռանալու բնակավայրից Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ժորա Վարդանյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ կետրոնական բանկի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վերջինը տեղում մահացել էր:

Քննչական բաժինը հաշվի է առել այն հանգամանքը, որ Ժ. Վարդանյանը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է քննչական մարմին, բնութագրվում է դրական:

Պարզվել է որ վրաերթից հետո ինքն է ահազանգել օպերատիվ ծառայություններ, այդ թվում՝ շտապօգնություւն, սակայն մտածել է, որ հնարավոր է դեպքի վայր ժամանած լինեն մահացածի հարազատները ու երբ իմանան, որ վարորդը ինքն է, հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ: Քննչական մարմին է ներկայացվել նաև տեղեկանքներ՝ նրա կողմից կատարված բազմաթիվ բարեգործական աշխատանքների մասին:

Ինչպես նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում դատապարտված չի եղել, երբևէ քրեական պատմություններով չի անցել, փորձաքննությամբ պարզվել է, որ մեքենան վարելիս եղել է սթափ, խնամքին ունի 2 մանկահասակ երեխա և ներկայանալուց հետո օգնել է քննչական մարմնին, ոչ ի խոչընդոտ չի ստեղծել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее