▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Մելիքյանն առաջին անգամ խոսում է ամուսնու՝ թուրք լինելու լուրերի և Ստամբուլում ապրելու մասին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

Bravo.am-ը գրում է. Դերասանուհի Մարիամ Մելիքյանը կայքի հետ անկեղծ զրույցում առաջին անգամ խոսել է ամուսնու ազգության, Ստամբուլում ապրելու շարժառիթների և իրեն վարկաբեկել ցանկացող տղամարդու մասին:

Վիրավորական վերաբերմունք

Հասարակության կարծիքն ու տարածված լուրերն ինձ համար շատ վիրավորական էին, բայց ես որոշեցի արհամարհել. դա ամենամեծ զենքն է: Չէի ցանկանում ցածրանալ, արդարանալ կամ որեւէ բան մեկնաբանել: Սա իմ կյանքն է, ապրում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ: Ինքս աստվածավախ մարդ եմ:

«Լոնդոնում չապրեցինք»

Հարսանիքից հետո Լոնդոն գնացինք, քանի որ ուզում էինք այնտեղ շարունակել մեր բիզնեսը: Անգլիայի մայրաքաղաքում են բնակվում նաեւ Գոռի քույրն ու ամուսինը: Բայց, ի վերջո, որոշեցինք չթողնել արդեն հիմնած գործերն ու տեղափոխվել այլ երկիր:

«Այս շրջանում կապրենք Ստամբուլում»

Ամուսինս բիզնեսմեն է եւ տարբեր երկրներում խանութներ ունի: Այժմ Ստամբուլում ենք բնակվում, քանի որ այնտեղ բացվեց մեր արդեն երրորդ խանութը:

«Գոռը հայ է»

Գոռը ծնվել է Ադանայում: Հայոց ցեղասպանությունից հետո նրա նախնիները որպես փախստական մնացել են Թուրքիայում: Նա այնտեղի քաղաքացի է, բայց հայ է, քրիստոնյա, հավատում է Աստծուն: Միշտ ասում է` երբ ենք կնքելու մեր Միլային: Ամուսնուս ազգանունը Սամսարյան է` չնայած, որ թուրքական անձնագրով այդպես չի գրվում: Շատ է ուզում նաեւ հայկական անձնագիր ունենալ եւ Հայաստանի քաղաքացի դառնալ. այժմ զբաղվում ենք այդ հարցերով:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее