▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Ամիրյանը՝ ԱՄՆ-ում հունիսի 1-ն անցկացնելու և Հայաստան վերադառնալու մասին

Ես ու Արտավազդն անասելի շատ ենք սիրում նվերներ գնել մեր Օսիի համար. Մարիամ Ամիրյանը՝ ԱՄՆ-ում հունիսի 1-ն անցկացնելու եւ Հայաստան վերադառնալու մասին

Life.panorama.am-ը գրում է.

Արտավազդ Ամիրյանի ընտանիքն արդեն մի քանի ամիս է բնակվում է ԱՄՆ-ում, բայց դա չի խանգարի, որ այսօր նրանք էլ նշեն իրենց փոքրիկ դստեր՝ 8 ամսական Օվսաննայի տոնը:

Կայքը «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա», փոքրիկ Օսիի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու ու Հայաստան վերադառնալու պլանների մասին խոսել է Արտավազդ Ամիրյանի կնոջ՝ Մարիամ Ամիրյանի հետ:

«Մենք էլ բոլորի նման անհամբեր սպասում էինք հունիսի 1-ին, որպեսզի կրկին անգամ առավել գունավոր ու բարի էմոցիաներով անցկացնենք այդ օրը: Ճիշտ է՝ Օսին դեռ 8 ամսական է, բայց երբ բալիկ ես ունենում, կարծես մոռանում ես, որ նա դեռ փոքր է եւ չի հասկանում ինչ-ինչ բաներ: Չնայած նա մի քանի ամսական է, բայց մեկ է, հատուկ իր համար ես տոնածառը շքեզ զարդարում, քեզ թվում է՝ կտեսնի ու կուրախանա, կամ ամեն ամիս իր ծննդյան օրն ես հետաքրքիր նշում՝ կրկին մտածելով, որ նա էլ է ուրախանալու: Այս շարքից անմասն չի մնա նաեւ հունիս 1-ը. Այսօր մենք հաստատ հետաքրքիր ու ուրախ կանցկացնենք»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարիամն ու նկատեց, որ իր եւ Արտավազդի համար իսկական երջանկություն է  դստեր համար նվերներ ընտրելը.

«Ես ու Արտավազդն անասելի շատ ենք սիրում նվերներ գնել մեր Օսիի համար, դա մեր ամենաուրախալի պահն է: Այսօր էլ անպայման մեր աղջկան նվեր կգնանք, ճիշտ է՝ դեռ չգիտենք կոնկրետ ինչ կընտրենք մեր ճուտիկի համար, բայց հաստատ կփորձենք անհրաժեշտ նվեր գնել»,- նշեց նա:

Մայրիկի խոսքով՝ Օսին օր օրի մեծանում է ու իր ամեն նոր քայլով ուրախացնում ծնողներին.

«Մեր Օսին արդեն ծափիկ է անում, իր թոթով լեզվով ասում՝ «ծափ-ծափ»: Արդեն շատ թեթեւ նշմարվում է առաջին ատամիկը՝ մենք անհամբեր սպասում էինք այդ ատամիկին: Այնքան հետաքրքիր է բալիկի մեծանալը, ամեն վայրկյան մի բան անելիս՝ ուզում ես գրկես ու բաց չթողես»,- պատմեց Մարիամ Ամիրյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее