Aysor.am-ը գրում է.
Երգչուհի Մարգարիտա Բարխոյանը երեկ ֆեյսբուկյան իր էջում հրապարակել էր նոր ավտոմեքենայի նկար` «Երազանքներիցս մեկն իրականացավ» մակագրությամբ: Մեքենային ամրացված կարմիր ժապավենը հուշում էր, որ սա ոչ թե իր իսկ կողմից գնված, այլ՝ նվիրված շռայլություն է:
«Ծնողներս որոշել էին մայիսի 3-ին՝ ծննդյանս օրը, ինձ նվեր մատուցել և երազածս ավտոմեքենան նվիրել: Բայց քանի որ այն Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան մի փոքր շուտ հասավ՝ նրանք բանալիներն ինձ հանձնեցին մարտի 8-ին»,-Aysor.am-ի հետ իր ուրախությամբ կիսվեց երգչուհին:
Այնպես չէ, որ սա «պատվիրված» նվեր է, պարզապես Մ. Բարխոյանը հաճախ է բարձրաձայն երազել: «Միշտ ցանկացել եմ ունենալ «Porsche Cayenne» մակնիշի հենց այս մոդելի և գույնի ավտոմեքենա: Անչափ ուրախացա այն տեսնելով, երազանքներիցս մեկը կատարվեց: Հիմա արդեն վախենում եմ ցանկություններս բարձրաձայնել, քանի որ անմիջապես կատարվում են»,-ժպիտով նշեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում