▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդուն վայել չէ...

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սյունիքում երկրաշարժ է եղել, բավականին լուրջ, փառք Տիրոջ անվնաս են մարդիկ, չկան ավերածություններ, փլուզումներ։
Քանի օր է սահմանին է անհանգիստ, Տիրոջ օրհնությամբ և մեր Բանակի Զորությամբ մենք կայուն ենք, ամուր ենք ու հաստատակամ։ 
..... Տեսնում եմ վիդեոները, որտեղ հստակ երևում է ինչպես ենք կանխում դիվերսիոն փորձերը,,,ուրախանում եմ սրտանց մեր հաջողությամբ, հպարտանում՝ մեր մարտունակությամբ!!!!! Ու շատ ցավում, որ ծաղկելու ու զարգանալու փոխարեն դեռ Պատերզամում ենք(
Աստված պահի Մեր ազգը խաղաղ ու առողջ։ 

Հ.Գ. Ամեն դեպքում մարդը մնում է մարդ, ու թշնամու դիակի անարգումը՝ լինի խոսքով թե գործողությամբ, Մարդուն վայել չի, մանավանդ պատերազմող մարդուն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее