▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդու իրավունքների պաշտպանը խախտում է քաղաքացու՝ տեղեկատվության ազատության իրավունքը. բաց նամակ ԶԼՄ-ներին

 

Встроенное изображение

 

 Встроенное изображение      

Встроенное изображение

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարգելի լրագրողներ, իրավապաշտպաններ,

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ փաստի վրա. մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առավել հայտնի որպես «հհկ իրավունքների պաշտպան», հենց ինքն է այսօր խախտում օրենքը՝ ու դրանով խախտելով նաեւ իմ՝ ՀՀ քաղաքացուս իրավունքները։

Արդեն 2 ամիս Արման Թաթոյանն անգործություն է ցուցաբերում ու որևէ կերպ չի պատասխանում տևական ժամանակ իրեն ուղղված Տեղեկատվության հարցումներիս։

Առանց որևէ հիմնավորման Արման Թաթոյանը չի պատասխանում հարցումներիս և հանրությանը հասանելի չի դարձնում բոլոր գումարները, որ ինքն ու իր աշխատակազմը վատնում են արտասահմանյան գործուղումների վրա։

ՄԻՊ-ի պաշտոնական լրահոսին հետևելով էլ կարելի է տեսնել, որ տարվա մեծ մասը Թաթոյանն անցկացնում է արտերկրում, եւ բնական է, որ ցանկացած քացաքացու մոտ կարող է հարց առաջանալ՝ արդյոք մեր վճարած հարկերն է վայելում Թաթոյանը։

Ես 3 հարցում եմ ուղարկել ՄԻՊ՝ համապատասխանաբար ապրիլի 24-ին և մայիսի 25-ին։ Մայիսի 26-ին հարցումը ՄԻՊ գրասենյակ տվել եմ նաև առձեռն ու ունեմ ստացական, ինչը վկայում է նրա մասին, որ հարցումս ունեն նաև տպագիր տարբերակով։ 

Նամակիս կցում եմ ուղարկածս հարցումները ու ստացականը։

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հետամուտ լինել այս խնդրին ու փորձել ինչ-որ լուծում տալ նման «հույժ գաղտնի» հարցին։ Ես բոլորիդ խնդրում եմ պաշտոնական տարբերակով ուղարկել այս հարցումները ՄԻՊ-ին, այդ դեպքում արդեն Թաթոյան Արմանը դժվար թե կարողանա 2 ամիս լռել։

Հարգանքով,

ՀՀ քաղաքացի Արմեն Կոտոլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее