Life.panorama.am-ը ընտանիքի կարեւորության եւ պահպանման մասին խոսել է հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանի հետ:
Հաղորդավարուհին նկատեց, որ ընտանիքի կարեւորությունը յուրաքանչյուր մարդու կյանքում ամենագլխավորն է. «Իհարկե, միշտ էլ հասկացել եմ, որ ընտանիքի կարեւորությունը յուրքանչյուր մարդու համար շատ մեծ է, բայց երբ ստեղծում ես քո սեփական ընտանիքը, զգացողությունները մի փոքր այլ են՝ նոր ես մուտք գործում այդ աշխարհ ու դրանով ունենում ես շատ ջերմ ու քեզ անծանոթ զգացողություններ: Ինձ համար ընտանիքում շատ կարեւոր է զիջողականությունը, փոխըմբռնումը, վստահությունը միմյանց նկատմամբ եւ, իհարկե, սերը: Առհասարակ, մարդու ամենակարեւոր ձեռքբերումը հենց ընտանիքն է՝ իր ստեղծած ընտանիքը»,-նշեց Լիլթը:
Հարցին, թե արդյոք ընտանիքի վերաբերյալ իր բոլոր պատկերացումները իրականություն են դարձել, հաղորդավարուհին պատասխանեց. «Երեւի թե այո, որովհետու ես իմ աչքի առջեւ ունեցել եմ ընտանիքի լավ օրինակ եւ փորձել եմ այդ ամենը տանել նաեւ իմ ընտանիք: Ընդհանրապես մարդու պատկերացումները միշտ չէ, որ կարող են իրականանալ ճիշտ այնպես, ինչպես նախապես մտածում է նա, բայց իմ պարագայում ընդհանուր կերպով ընտանիք ասվածը, իմաստը, նպատակը, այո, համապատասխանում են իմ պատկերացումներին»:
Թե ընտանիքի հիմքում ամենակարեւորը ո՞ր արժեքը պետք է ընկած լինի, Լիլիթ Մուրադյանը չառանձնացրեց. «Ինձ համար առավել կամ պակաս կարևոր արժեք չկա, որ պետք է ընկած լինի ընտանիքի հիմքում: Յուրաքանչյուր հայ ընտանիքի համար ամեն օրն էլ սիրո եւ հավատարմության օր է, առանձին գործոն էլ գոյություն չունի, ըստ իս: Ընտանիքի հիմքում պետք է ընկած լինեն այն բոլոր արժեքները, որոնք մեկ տեղում հավաքվելով՝ ստեղծում են ընտանիքը, այսինքն՝ չի կարող ընտանիքը միայն սիրո կամ հավատարմության վրա հիմնված լինի»:
Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում