▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ տնով-տեղով լքում են հայրենիքը՝ այստեղ քննարկվում է Փաշինյանի համար վնգստացող դատավորների թիվը

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն հասկանում արտահերթ նիստով կառավարության ներկայացրած նախագծերի քննարկման հրատապության իմաստը, կարևորությունը, կարծում են, թե այդ նախագծերով իշխանությունը փորձում է կեղծ օրակարգ ձևավորել: Ընդդիմադիրները նման տեսակետ հայտնեցին ԱԺ արտահերթ նիստում:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ևս՝ պետք է քննարկեին տեղահանված արցախցիների հարցերը, ռազմագերիներին օգնելու հարցերը և Արցախին առնչվող այլ կարևոր հարցեր․

«Բայց այդ հարցերը չեն քննարկվում, որովհետև այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը»,- նշեց նա ու հավելեց, որ իշխանությունն ԱԺ է բերում կեղծ օրակարգեր․

Ըստ նրա՝ ԱԺ նախագահը պետք է պատվիրակություն կազմեր, գնային օդանավակայան՝ տեսնելու, թե նախօրեին ինչ էր կատարվում այնտեղ․

«Միայն երեկ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее