▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդիկ պետք է հասկանան՝ ինչ ենք անում»․ Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ Վաշինգթոնում ստորագրված հռչակագրի արդյունքում»,-կառավարության նիստը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի շնորհավորական և շնորհակալական խոսքերով։ Նա շնորհավորեց կառավարության անդամներին՝ արձանագրելով, որ անելիքների մեծ մասը դեռ առջևում է և որ դրանք պետք է լինեն հրապարակային․ «Մարդիկ պետք է հասկանան՝ ի՞նչ ենք անում, ինչո՞ւ ենք անում, ինչը ինչպես տեղի ունեցավ»,- ասաց Փաշինյանը՝ «խաղաղության ինստիտուցիոնալ ստեղծագործ փուլում» բոլորին հաջողություն մաղթելով։

***

«Խաղաղության հաստատումից հետո մեր շատ հայրենակիցներ ավելի ակտիվ են ձգտում ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերել և կարևոր է, որ տեխնիկական հատվածները հնարավորինս մատչելի լինեն»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծը, համաձայն որի նախատեսվում է ներդնել թվային նոր գործիքակազմ՝ անշարժ գույքի վերաբերյալ առցանց գործարքներ կատարելու նպատակով։ «Ստացվում է՝ մարդը առանց տնից դուրս գալու կարող է տուն ձեռք բերել»,- ասաց Փաշինյանը։ Նա շեշտադրեց համակարգի անվտանգ լինելու կարևորությունը՝ նշելով, որ շատ դեպքեր են եղել, որ մարդիկ կեղծ լիազորագրերով տների առքուվաճառք են կատարել, թվային հարթակը պետք է վստահություն ներշնչի և լինի անվտանգ։

***

«Իհարկե, կան մարդիկ, որ Հայաստանից գնում են արտագնա աշխատանքի։ Բայց, ինչպես կարելի է նկատել անզեն աչքով, Հայաստան հիմնականում գալիս են արտագնա աշխատանքի, այսինքն՝ արդեն Հայաստան խոպան են գալիս»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ցանկանալով ցուցադրել ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական աճը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее