«Մի շատ տարածված թեզ կա, ասում են՝ դուք եք պարտվել, Նիկոլ Փաշինյանն ա պարտվել: Բայց էն ժամանակ, երբ 44 օր հաղթում էինք, իրանք էին հաղթում, պատկերացնո՞ւմ եք»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Իշխանական պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունն իր ուսերից փորձում է թոթափել պարտության բեռը. «Էդ մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից, կներեք բառիս համար, ուխոդվում են, իրանք մտածում են՝ էս ժողովուրդն իրանց հետ ապագա ա կապելու: Էդ մարդիկ լուրջ մտածում են, որ պարտվելու պատասխանատվությունից փախնում են, ՀՀ քաղաքացիներն իրենց հետ ապագա են կապելո՞ւ: Ես ուզում եմ ձեզ հիասթափեցնել. դա այդպես չէ»,- ասաց Հակոբյանը: