▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ լայվերով ու լայքերով են զբաղված եղել. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք ոչ թե իշխանություն եք, այլ` փորձանք:

Սա ոչ թե իշխանություն է, այլ` փորձանք: Երկրում կորոնավիրուսից մահացել է 1100-ից ավել մարդ, իսկ Առողջապահության նախարարը հայտարարում է, թե շատ վաղուց վարչապետին չի հանդիպել:

Սա նույն բանն է, եթե պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը հայտարարի, թե վարչապետին վաղուց չի հանդիպել: Հիմա պարզ է` ինչու է նման խայտառակ իրավիճակ գրանցվել համավարակի դեմ պայքարում: Մարդիկ լայվերով ու լայքերով են զբաղված եղել ու չեն էլ հանդիպել, որպեսզի քննարկեն ժողովրդի առողջությունը փրկելու ամենակարևոր խնդիրը: Տղանե՛ր, դուք լուրջ փորձանք եք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее