▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ գեղեցիկ աղջիկները կարող են լինել խելացի ու բարոյական. Մարիամ Մելիքյան

Դիտեք նաև՝

Wnews.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Մարիամ Մելիքյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրչիները։

-Կնոջ գրավչության գլխավոր բաղադրիչը նրա ինտելեկտն է, խնամված եւ կանացի լինելը։

-Ո՞րն է Ձեր գրավչության գաղտնիքը:

-Կարծում եմ՝ անմիջականությունս։

-Կա՞ արտաքինում ինչ որ բան, որ կուզենայիք փոխել:

-Աստծուց շնորհակալ եմ իմ արտաքինի համար, բայց յուրաքանչյուր մարդ ձգտում է ավելի կատարելագործվել, ես նույնպես բացառություն չեմ։

-Մեր օրերում գեղեցկությունը բավականին հասանելի է դարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկ վիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։

-Ինչու չէ, եթե հնարավորություն կա ավելի գեղեցկանալու եւ ուղղելու որոշ թերություններ հարկ եղած դեպքում, ապա նորմալ եմ նայում դրան։ Ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, պարզապես մի փոքր ուղղել եմ շրթունքներիս ձեւը։ 

Որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր առօրյա դիմահարդարմանը։ Ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։

-20 րոպեում հասցնում եմ դիմահարդարվել, հիմնականում օգտագործում եմ տոնային քսուկ, թարթչաներկ, սնգույր, շուրթերի կոնտուր։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее